Կարծես թե լա՛վ ազգ ենք`
ոչ բացառիկ ենք,
ոչ` շարքային,
և երկիր ունենք զարմանալի,
և լեռնային է մեր արյունը,
և երկրաշարժերն են մեզ
անվերջ խոնարհում,
և բզկտվում ենք
պատերազմներից հայրենական,
և մեր երեխեքն են լույսի կտոր:
Կարծես թե լա՛վ ազգ ենք`
ոչ բացառիկ ենք,
ոչ` շարքային,
բա ինչու՞ ենք թողնում,
որ մեզ գան ու մորթեն`
առանց մեզ հարցնելու:
Կարծես թե լա՛վ ազգ ենք`
ոչ բացառիկ ենք,
ոչ` շարքային,
բա որտե՞ղ են մեր թրերը,
և որտե՞ղ են վահանները մեր:
Գագիկ Սարոյան